Jump to content

Սամսոն Դաղբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամսոն Դաղբաշյան
Ծնվել էհունվարի 23, 1917(1917-01-23)
ԾննդավայրԲերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է2005
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան,  Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ

Սամսոն Աղաբեկի Դաղբաշյան (հունվարի 23, 1917(1917-01-23), Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 2005, Երևան, Հայաստան), հայ ուսուցիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամսոն Դաղբաշյանը ծնվել է 1917 թվականին Բերդավան գյուղում։ Գյուղի 7-ամյա դպրոցն[1] ավարտելուց հետո ընդունվել է Կիրովականի մանկավարժական տեխնիկում և 1937 թ. ավարտելուց հետո գործուղվել է Ալավերդու Ծաղկաշատ գյուղի դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1939-1940 թթ. աշխատել է Հաղպատի դպրոցում։ 1941 թ. գործուղվել է Կողբի դպրոց, մինչև դեկտեմբերի վերջ, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։

1941 թվականի դեկտեմբերի 31-ին մեկնում է զորակոչվել է խորհրդային բանակ[2], իսկ 1942 թ. մարտին ծանր վիրավորվում է, զրկվում ոտքից և ուղարկվում թիկունք։ 1943-1953 թթ. դասավանդում է նորից Կողբի միջնակարգ դպրոցում։

1953 թվականին տեղափոխվել է 40-րդ, ապա 3-րդ դպրոցում, որպես մաթեմատիկայի (նաև աստղագիտության, ֆիզիկայի) ուսուցիչ։ 1983 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչման[3]։ Մահացել է 2005 թվականին Երևանում։

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1968)[4]
  • Լենինի շքանշան (1968)[4]
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1985)
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան(1942)[2]
  • ԽՍՀՄ մեդալներ[2]
  • ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ (1983)[4]
  • Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1959)[1].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «История школы». www.berdavanschool.safe.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 Надежда Копанева, Сергей Белкин (2010). «Математика в годы Великой Отечественной войны» (ռուսերեն). edu.tomsk.ru. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  3. http://tigranhayazn.do.am/publ/tigran_petrosyanci_nyowt'ery'_hpmh_t'angarani_hamar/1-1-0-34,1/(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 Армянская Советская Энциклопедия. — Ер.: Издательство АН Армянской ССР, 1987. — Т. «Советская Армения». — С. 667. — 688 с.